Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Դեմոկրատները քննադատում են Վենսին

Դեմոկրատները քննադատում են Վենսին
12.02.2026 | 13:09

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սենատորներն ու կոնգրեսականները նշել են, որ.

«Հայոց ցեղասպանությունը հաստատված պատմական փաստ է»,

«Գրառումը հեռացնելը նահանջ է պաշտոնական ճանաչման քաղաքականությունից»,

«Նման քայլն ընկալվում է որպես զիջում Թուրքիային և մարդու իրավունքների սկզբունքների խաթարում»,

«Ցեղասպանության հիշատակման ջնջումը վիրավորում է հայ համայնքին և զոհերի հիշատակը»։

Эхо Кавказа

Դիտվել է՝ 6994

Մեկնաբանություններ